Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Աստվածածին ծննդատուն»

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հ/Ա Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21): Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին ծննդատանը», որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ:

«Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկներիների աշխատանքի համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ծանոթացել է պացիենտների և բուժանձնակազմի համար ստեղծված պայմաններին, կարևորել անցումային փուլում հարմարավետության ապահովումը:

Նորք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ընդգրկված է առողջապահության նախարարության կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ծրագրում: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, առնվազն երկու տարի հետո կունենանք նոր ու վերազինված բժշկական կենտրոն»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: