Հասարակություն

Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինծառայողը․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը: 

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, զինծառայողի առողջական վիճակը բավարար է: