Հասարակություն

Քննարկվել է Երևանում ԱՊՀ խորհրդակցական ժողով անցկացնելու հարցը

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Համաժողովի օրակարգում են եղել՝

 - ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ընթացիկ աշխատանքները,
 - 2022 թվականի միջոցառումների ծրագրի կետերի կատարումը,
 - Տեսչական մարմինների միջև փորձի փոխանակման հարցը,
 - Միասնական էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը,
 - Դաշինքի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը,
 - Դաշինքի միասնական խորհրդանիշի ընտրության և հաստատման թեման,
 - ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների լավագույն տեսուչներին խրախուսելու մեխանիզմի մշակման և ներդրման վերաբերյալ հարցը։

Քննարկվել է նաև նոյեմբերի 3-ին Երևանում ԱՊՀ խորհրդակցական ժողով անցկացնելու հարցը։