Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք
Հասարակություն
28 Սեպտեմբերի 2022, 8:31Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են 37-ամյա տղամարդու հողամասը։ Հայտնաբերվել է կանեփի 15 բույս։
Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրել է կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն