Հասարակություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.9 տոկոսով

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 13.9 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 56.2 տոկոս. արտահանումն աճել է 52.9, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով: Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.2, առևտրի շրջանառությունը՝ 13.6, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.2: