Երևանի բնակիչը Վարդենիսից ոչխարներ է գողացել
Հասարակություն
26 Սեպտեմբերի 2022, 12:47Սեպտեմբերի 24-ի առավոտյան 1-02 ծառայություն էր զանգել Սոթք գյուղի մի բնակիչ. նա նկատել էր, որ իրենց գոմի ոչխարներից 8-ը չկան:
Գյուղ էր մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Վարդենիսի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացած տեղեկությունն իրացրին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ:
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Երևանում հայտնաբերվեց, գողությունը կատարելու կասկածի հիմքով ձերբակալվեց և իր վարած «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, Վարդենիսի բաժին տեղափոխվեց Նոր Խարբերդում հաշվառված և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ:
Հանցագործության միջոց մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդը` Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողացված ոչխարներից 6-ը հայտնաբերվել և վերադարձվել են տիրոջը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն