Հասարակություն

Կոտայքի մարզում․ բախվել են բեռնատար «ԳԱԶԵԼ»-ն ու Mini Cooper-ը․ կա վիրավոր

Սեպտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Ա․-ի վարած բեռնատար «ԳԱԶԵԼ» մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Անի Ն․-ի վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 45-ամյա Եղիզաբեթ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։