Հասարակություն

«Համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանը»․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել  Ստեփանակերտի օրվա առթիվ։

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առթիվ իմ և երևանցիների անունից շնորհավորում եմ ստեփանակերտցիներին ու գործընկերոջս` քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քաղաքի օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ չնայած պատերազմի հարուցած դժվարություններին` արցախահայությունը գտավ ուժ ու կամք աշխատելու և ապահովելու քաղաքի բնականոն կյանքը: Հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված գործակցությունը կրելու է շարունակական բնույթ և համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք նպաստել մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացմանն ու առկա խնդիրների հետզհետե հաղթահարմանը:

Մաղթում եմ խաղաղ երկինք Երևանի քույր քաղաք Ստեփանակերտին»: