Հասարակություն

Մոսկվայից Երևան չվերթների թիվն ավելացել է

ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո երկիրը լքել ցանկացողների հոսքը շարունակում է աճել: Դրա հետևանքով ավիատոմսերն առաջիկա օրերի համար շատ արագ սպառվել են կամ դրանց գները բարձրացել են մի քանի անգամ: 

Մինչ այդ, Radar Armenia-ն Զվարթնոց օդանավակայանից տեղեկացավ, որ սեպտեմբերի 20-ից 22-ը մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Երևան իրականացվել է 44 չվերթ, իսկ սեպտեմբերի 17-ից 18-ը Մոսկվայից Երևան եղել է 31 չվերթ։

Հայկ Մագոյան