Հասարակություն

Դատավոր Դանիել Մխեյանին հայտարարվել է նախազգուշացում

Բարձրագույն դատական խորհուրդն բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Դատավորին հայտարարվել է նախազգուշացում:

ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: