Հասարակություն

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա մեկ վիրավոր

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: