Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հասարակություն
22 Օգոստոսի 2022, 9:00Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն