Երևան

Երևանի մետրոպոլիտենը նոր տնօրեն ունի

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»։