Հասարակություն

Նույնականացված անձանց մեջ են հղի կինը և երեխան

16 մահացած քաղաքացիներից 13-ի ինքնությունն արդեն պարզված է։ Այս մասին այսօր հայտնել է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշելով, որ այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է։

«Նույնականացված անձանց մեջ են հղի կինը և երեխան»,- տեղեկացեց Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել էր, որ ամբողջ գիշեր անդադար աշխատանքներ են կատարվել։ Վերջին հաղորդագրությունից հետո ևս 6 դի են հայտնաբերել։