Հասարակություն

Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին

Օգոստոսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բարսեղյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս ընթացող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, մոտ  10 մետր փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: