Հասարակություն

Մահացել է Սեյրան Սարոյանը

Քիչ առաջ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Մարգարիտա Դավթյանը։

Կենսագրություն․ Ծնվ. 03.09.1967թ., գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ): ՀՀ բանակի գեներալ-մայոր (2000): Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտ. համալսարանը (1994), ՀՀ ՊՆ ակադեմիան (1996) և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները (1998): 1989-92-ին՝ կամավորական ջոկատի, 1992-2007-ին՝ ՀՀ ԶՈՒ գումարտակի, օպերատիվ խմբի, զորամասի, բանակային զորամիավորման հրամանատար:

2007-ին զորացրվել է: Նույն թվականին՝ ՀՀ Աժ պատգամավոր: 1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է. ՀՀ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:

Նշվում է, որ Սարոյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ, արտասահմանում բուժվում էր երկար ժամանակ: