Նիգավանում կիրակի գիշերը տեղի ունեցած հրաձգությունից հետո պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը։
Radar Armenia-ն ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Ապարանի ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը։
Հիշեցնենք՝ միջադեպի հետևանքով կա երկու զոհ, հինգ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է։