Հասարակություն

Սրճարաններում և ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում չի հանվի. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե սրճարաններում և ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում չի հանվելու: 

Ավանեսյանի խոսքով, Հայաստանում այսօր ունենք համաճարակային առումով բարենպաստ իրավիճակ, սակայն այս պատուհանը պետք է օգտագործել՝ պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման համար: Հետևաբար, ըստ նրա, ռեստորաններում, ժամանցի վայրերում և աշխատավայրերում կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ բացասական թեստի մասին հավաստող QR կոդ ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մնալու: