ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները ստուգում են իրականացրել քաղաք Երևան, Ն․ Զարյան փողոց, 104/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ կառուցապատում իրականացնող Ս․ Օ․-ն, պատշաճ իրազեկված լինելով վերոնշյալ հասցեում Տեսչական մարմնի կողմից ստուգման իրականացման մասին, խոչընդոտել է ստուգումների իրականացմանը․ չի տրամադրել ստուգման համար անհրաժեշտ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերը։
Բացի այդ, կառուցապատում իրականացնողը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց և մեկ օրինակը ստանալուց։ Վերոնշյալ արարքի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Հիմք ընդունելով կատարված խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.1–ին հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ս․Օ-ին ենթարկել է վարչական պատասխանանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: