Հասարակություն

ՍԴ փոխնախագահի ուշագրավ հայտարարագիրը

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի հայտարարագիրը բավականին ուշագրավ է։

Radar Armenia-ն Խաչատրյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ ՍԴ փոխնախագահն ունի 50% բաժնային սեփականությամբ 2 բնակելի տուն, նույնքան բաժնեմասով 14 հողամաս և 1 արտադրական նշանակության շինություն Գեղարքունիքի Գավառ քաղաքում։

Նա տարեսկզբին բանկային հաշիվներին ունեցել է 3,6 մլն դրամ, տարեվերջին՝ 1,7 մլն դրամ և 44 դոլար։ Որպես տարեսկզբին առկա կանխիկ դրամական միջոց, ՍԴ դատավորը հայտարարագրել է 3,8 մլն դրամ, տարեվերջին՝ 1,8 մլն։

Որպես 2020-ի ընթացքում աշխատանքի վարձատրություն, Խաչատրյանը հայտարարագրել է մոտ 15,8 մլն դրամ, իսկ աշխատավարձ ստացել է ոչ միայն ՍԴ-ից, այլև՝ տարբեր բուհերից, որտեղ նա դասավանդում է՝ Գավառի պետական համալսարան, Պետական կառավարման ակադեմիա, Սլավոնական համալսարան, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, Եվրոպական համալսարան, Երևանի «Գլաձոր» համալսարան։

Ու վերջապես, ՀՀ ՍԴ փոխնախագահը որևէ մեքենա չունի, փոխարենը հայտարարագրել է 1 թրթուրավոր մեքենա (գյուղտեխնիկա)։