Հասարակություն

Ինտերնետ շահումով խաղերի գովազդն արգելող նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ Հայաստանում կարգելվի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում: 

Նախագծին կողմ քվեարկեց 63, ձեռնպահ՝ 24 պատգամավոր։ 

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հիշեցրեց, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակումները վերադառնում են մինչև 2020 թվականը եղած սահմանափակումներին: Այսինքն` դրանց գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, նրանց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև տվյալ ընկերությունների կայքէջերում: Սահմանափակումը տարածվել է նաև թղթային վիճակախաղերի վրա: