Հասարակություն

Հայաստանը սկսում է երկաթուղու վերականգնվող հատվածի դաշտային աշխատանքները

Կառավարության որոշմամբ, այսօր վերաբաշխում կատարվեց 2022թ.-ի պետբյուջեում և միջոցներ հատկացվեցին ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման և գործիքային հետազննությունների, լաբորատոր փորձարկումների ու հաշվետվությունների իրականացման համար:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի խոսքով. «Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ՝ ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր երկու գործընկերներ, որը հիմք կհանդիսանա հետագա տեխնիկական առաջադրանքի և նախագծի պատվիրման համար»։

Արձագանքելով Սանոսյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե թևակոխում ենք Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի՝ Մեղրիի տարածաշրջանի դաշտային աշխատանքներին։

Ըստ Փաշինյանի. «Սա շատ կարևոր իրադարձություն է։ Ուզում եմ հույս հայտնել, որ մենք զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2021 թվականին Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում»։