Հասարակություն

48 մլն եվրո ներդրումային ծրագիր, 400-450 նոր աշխատատեղ Սևանում

ՀՀ կառավարությունն այսօր համաձայնություն տվեց 48 մլն եվրո ծավալով խոշոր ներդրումային ծրագրի համար Սևան համայնքից գյուղատնտեսական նշանակության հողամաս օտարելու նախագծին։ 51.4 հա հողամասն ուղղակի վաճառքով կօտարվի Էդուարդ Օհանյանին։

Որոշման նախագծի համաձայն՝ ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։ Նախատեսվում է կառուցել խոշոր արտադրական ջերմոցային համալիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով թեմային, ընդգծեց. «Այս և մյուս ներդրումային ծրագրերի դեպքում, երբ դե յուրե որոշումները կայացված են, պետք է հոգ տանել, որ այդ ճանապարհին հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ու ծրագիրը բնականոն հունով առաջ գնա»։