Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Շարունակվել է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը

Քաղաքական

21 Հունվարի 2022, 15:19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դռնփակ ձևաչափով շարունակվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մեղադրյալների պաշտպանները դատարանում ներկայացրել են հիմնավորումները, որ մեղադրվող անձինք պետք է ազատ արձակվեն և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Իսկ դատախազները ներկայացրել են իրենց հիմնավորումները, թե ինչու նրանք պետք է շարունակեն կալանքի տակ գտնվել։

Փաստաբանի խոսքով, յուրաքանչյուր ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու մասով փորձում են հիմնավորումներ ստանալ, քանի որ մեղադրող կողմի հիմնավորումները վերացական են: «Նշվում է, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում  նրանք կարող են խոչընդոտել գործի քննությանը: Հիմա ուզում ենք հասկանալ, թե ինչու այս խնդիրը կա յուրաքանչյուր ամբաստանյալի մասով»,- մանրամասնել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում