ՍԴ-ն հետաձգել է Դատական օրենսգրքի սահմանադրականության հարցով գործի քննությունը
Քաղաքական
9 Փետրվարի 2022, 13:49ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ իրենք դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ բարձրագույն դատական խորհրդի իրավաբան գիտնականների տարիքային ցենզին առնչվող հոդվածը։ Ըստ նրա, խնդիրն ուղղակի վերաբերում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման անհնարինությանը:
Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՍԴ-ն սկսելով գործի քննությունը որոշել է այն հետաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը: Որպես հիմնավորում նշվել է «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն»:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն