4 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
Ռետրո
23 Ապրիլի 2022, 10:222018թ. ապրիլի 23-ին համաժողովրդական շարժումը հասավ իր բարձրակետին՝ ստիպելով նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ։ Սարգսյանի հրաժարականի տեքստը շարունակում է մնալ պատմա-քաղաքական վերաիմաստավորման սպասող իրողությունների շարքում՝ նկատի ունենալով, որ նա այդպես էլ ցայսօր համոզիչ կերպով չի բացատրել իր՝ «սխալ լինելու» մտքի ենթատեքստը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,
դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,
դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,
դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։
Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Շնորհակալ եմ»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն