Ֆոտոշարք

Հայտնի կլիշեներ, որոնք հանդիպում են հոլիվուդյան ֆիլմերում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հոլիվուդի բոլոր կլիշեները մի ֆիլմում հավաքելու դեպքում շատերն են կարծում, որ հիանալի ֆիլմ կստացվի։ Կինոսերները նկատած կլինեն հոլիվուդյան մի շարք ֆիլմերի նմանությունները։ Ձեզ ներկայացնում ենք այդ կլիշեներից մի քանիսը։

Դուք լավ ոստիկան չեք, եթե ձեզ երբեք չեն հեռացրել այս կամ այն հետաքննվող գործից: Կամ եթե ղեկավարը ձեզ երբեք չի տվել 48 ժամ, և ոչ մի րոպե ավելի, ամենաբարդ հանցագործությունը բացահայտելու համար:

Չարագործը կարող է խաբել ցանկացածին, բացի շներից: Շները միշտ գիտեն` ում վրա հաչալ։

Ամաչկոտ, ոչ մարդամոտ աղջիկները ամենաշատն են գրավում գեղեցիկ տղամարդկանց։

Դետեկտիվ ֆիլմը ամենավատ ժանրն է, եթե ձեզ պետք է զուգարանից օգտվել: Բոլոր հերոսները, որ մտնում են այնտեղ, հավանաբար կմահանան մի քանի րոպեից:

Եթե IT հերոսը 5 րոպեի ընթացքում չի կարողանում կոտրել որևէ համակարգ, նա վատ ծրագրավորող է:

Ամբողջ աշխարհի փրկությունը դրված է ամերիկացիների ուսերին։ Պատմականորեն նրանք ապացուցել են, որ լավագույնն են այդ գործում:

Անվտանգության բոլոր տեսախցիկները նկարահանում են Full HD որակով, որպեսզի կարողանան մեծացնել պատկերը և հստակ տեսնել յուրաքանչյուր մանրուք:

Յուրաքանչյուրը կարող է ինքնաթիռով վայրէջք կատարել, եթե ուղղակի ռադիոկապով հետևի մասնագետի հրահանգներին: Դա շատ նյարդեր պահանջող, բայց հնարավոր խնդիր է:

Եթե կերպարը գնում է մթերային խանութ և վերադառնում՝ առանց թղթե տոպրակի, ներսում բագետ, պարզ չէ, թե նրանք, առհասարակ, ինչու են գնացել խանութ։

Շատ, շատ վատ նշան է, եթե վճռական մարտից առաջ հերոսը նայում է սիրելիի լուսանկարին:

Չեխովը հավատացած էր, որ պատից կախված հրացանը վաղ, թե ուշ կկրակի։ Հոլիվուդն էլ, իր հերթին, վստահ է, որ եթե որևէ տեղ կա հսկայական ապակի, այն անպայման պետք է կոտրվի։

Նորեկը կարող է հաղթել ցանկացած սպորտային մրցույթ՝ դրա ավարտից ընդամենը վայրկյաններ առաջ:

Ճանապարհորդները չեն անհանգստանում վիզաների տրամադրման, երկիր մուտքի կամ մաքսային խառնաշփոթի հետ կապված խնդիրներով:

 Եթե գլխավոր հերոսը խելքով չի փայլում, դա նշանակում է՝ բախտը նրան միշտ կժպտա: