Ֆոտոշարք

«Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության հիմնական հաղթողները (ՖՈՏՈՇԱՐՔ)

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի մրցանակակիրների անունները։ Միջոցառման կազմակերպիչները նաև մեկ րոպե լռություն են հայտարարել՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ: «Օսկար»-ի մրցանակաբաշխության ընդմիջման ժամանակ կազմակերպիչները ցուցադրել են մի քանի գովազդային հոլովակ, որոնցից մեկում Ուկրաինային նվիրատվություններ անելու կոչ է եղել։

Հիմնական հաղթողներն են.

 

Լավագույն ֆիլմ՝ «CODA. Խուլ ծնողների երեխա»

Լավագույն դերասանուհի՝ Ջեսիկա Չեսթեյն («Թեմմի Ֆեյի աչքերը»)

Լավագույն դերասան՝ Ուիլ Սմիթ («Քինգ Ռիչարդ»)

Լավագույն ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն («Շան ուժը»)

Լավագույն երգ - Բիլլի Այլիշ - «No Time To Die»

Լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «Encanto»

Լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Հոգու ամառ»

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «The Long Goodbye»

Լավագույն օրիգինալ սաունդտրեկ՝ «Dune»

Լավագույն զգեստները՝ Cruella