Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 18 ℃

Рус Eng

«Փորձում եմ որևէ դրվագում հեծանիվ չհնարել». Դավիթ Խաժակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Զրույց

8 Սեպտեմբերի, 20:00

Radar Armenia-ի «Radar Զրույց» հաղորդաշարի շրջանակներում Երևանի փողոցներով շրջել և զրուցել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանի  հետ։ Նա անդրադարձել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, խոսել իրենց նախընտրական ծրագրերի, քաղաքականությամբ զբաղվելու, ավելի զարգացած Երևան կառուցելու, իրենց նախընտրական ծրագրի տարբերության մասին, ինչպես նաև հիմնավորել, թե ինչու պետք է երևանցին հենց ԼՀԿ թեկնածուին տա իր քվեն։

Խոսելով քաղաքականություն մտնելու մասին՝ Դավիթ Խաժակյանն ասում է, որ այդ ընթացքում դադար քիչ է ունեցել, բայց վստահ է՝ հանգստանալու ժամանակը դեռ կգա. «Քաղաքականությամբ զբաղվելու որոշումս ընտանիքիս լուռ համաձայնությանն է արժանացել»։

Հարցին՝ ի՞նչ նվիրական ցանկություն ունի, որ պատրաստվում է քաղաքապետ դառնալու պարագայում իրականացնել, Խաժակյանն ասաց. «Ցանկանում եմ բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը բարեփոխված տեսնել։ Մարդկանց չեն հետաքրքրում բարդ ու վերացական մեգանախագծերը։ Ես փորձում եմ որևէ դրվագում հեծանիվ չհնարել։ Վերացնել համատիրությունները և լուծել շենքերի սպասարկման խնդիրը. սա է մեր նախընտրական ծրագրի առաջին կետը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը