Radar Զրույց

«Մեր ՀՕՊ-ի «ռուբիլնիկը» Ռուսաստանի մոտ է եղել․ չեն միացրել». Նինա Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա անդրադարձել է Հայաստանի և ԼՂ անվտանգության խնդիրներին, մեկնաբանել Ալիևի վերջին հայտարարությունները։

- Նախկին իշխանությունները այլ բան էին ասում․ ասում էին՝ ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը։

- Մի հին անեկդոտ կա․ ասում է՝ է, դու էլ ասա։ Շատ էլ թե ասում էին։ Հետո մենք պարզեցինք, որ այդքան էլ այդպես չէ, որովհետև հենց նույն Սերժ Սարգսյանը կանգնեց, ասաց՝ «80-ականների զենքերով էինք կռվում»։ Հետո մեզ երկար համոզում էին, որ Ռուսաստանի հետ ընդհանուր ՀՕՊ ունենալը մի տիեզերական մասշտաբի անվտանգություն է մեզ համար ապահովում։ Ինչու՞ Հայաստանի տարածքի համար ՀՕՊ-ը չաշխատեց։ Հետագայում Ջերմուկի հետ կապված՝ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ էլ չաշխատեց։ Բա ու՞ր է, ինչու՞ չաշխատեց։ Հիմա անպայման կասեն, որ Նիկոլ Փաշինյանը հարաբերությունները փչացրեց։ Այդպիսի հարաբերությունները անձերով չեն՝ ես սիրում եմ քեզ, ես չեմ սիրում քեզ, դու ինձ դիմավորեցիր, ես քեզ չդիմավորեցի։ Տենց հիմար բացատրություններ չեն կարող լինել։ Սա ավելի խորքային խնդիր է։ Հայաստանին ավելի ճորտացնելու, ստրկացնելու համար արվեցին գործողություններ։ Մեր անվտանգությունն է ստրկացման տարվել, երբ մեր ՀՕՊ-ը դարձել է ընդհանուր։ Մենք մեր տարածքում ունեցած ՀՕՊ-ը չենք կարողացել օգտագործել՝ ինքներս մեզ պաշտպանելու համար։ Որովհետև մեր «ռուբիլնիկը» իրենց մոտ է։ Հասկանու՞մ եք․ ասում է՝ կուզենամ՝ կմիացնեմ, կուզենամ՝ կանջատեմ։ Ու չեն միացրել։ Իրականում մենք ունեցել ենք այսքան խնդիրներ ու զոհեր, որովհետև Ռուսաստանը համարել է, որ նորմալ է՝ կարելի է չմիացնել այդ «ռուբիլնիկը», թող իրենք մտածեն։ Ու հիմա, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները տենց պաթոսով խոսում են, որ մենք բերեցինք, սենց արեցինք․․․ էս չի՞ ձեր արածը։

Մանրամասները՝ տեսանյութում։