Radar Զրույց

«Ալիևը ստիպված է լինելու ձեռնոց նետել ռուս խաղաղապահներին և պատերազմի մեջ մտնել նաև նրանց հետ». Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի և ԼՂ անվտանգության խնդիրներին, մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։

«Ես չեմ կրկնելու ընդդիմության թեզը, թե Հայաստանը Արցախից լվացել է ձեռքերը․ այդպիսի բան չկա։ Ուզեն, թե չուզեն, Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, անկախ նրանից՝ Հայաստանի իշխանությունները դրա մասին բարձրաձայն խոսում են, թե ոչ։ Բայց, խոշոր առումով, Արցախի պատասխանատվությունը դրվել է Ռուսաստանի վրա։ Արցախը, կարելի է ասել, չասեմ՝ հանձնվել է Ռուսաստանին, բայց այժմ այն Ռուսաստանի ձեռքից վերցնելն ավելի բարդ է Ալիևի համար, քան՝ Հայաստանի, որովհետև կա ռուսական պլան՝ կայսերական հավակնություններով։ Բայց այն, որ Արցախում ռուս խաղաղապահները եկել են տեղակայվելու «ցմահ», երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի ոչ միայն Հայաստանը լինի ռուսական ուղեծրում, այլև Ադրբեջանը վերադառնա ռուսական ուղեծիր, անհերքելի իրողություն է։ Հետևաբար, այս կտրվածքով Դուք ճիշտ եք․ որքան էլ Ալիևը ճնշումը Հայաստանից տեղափոխել է Արցախի վրա, այնտեղ նա գործ ունի ռուսական պատի հետ։ Այնտեղ էլ, ըստ էության, նա ստիպված է լինելու ձեռնոց նետել նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այսինքն, դուրս գալ այդ հայտարարությունից, ձեռնոց նետել ռուսական խաղաղապահներին և պատերազմ սանձազերծել ոչ միայն Արցախի հայ բնակչության, այլև՝ Ռուսաստանի դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։