Կատար - 2022

Բրազիլիայի հավաքականն առաջին խաղակեսից հետո ջախջախում է Հարավային Կորեային

Կատարում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ 1/8-րդ եզրափակիչ փուլի օրվա երկրորդ խաղում մրցում են Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները։ 

Առաջին խաղակեսից հետո բրազիլացիները հաղթում են խոշոր՝ 4։0 հաշվով։ Հաշիվը 7-րդ րոպեին բացել է Վինիսիուս Ժունիորը, 13-րդ րոպեին Նեյմարը 11 մետրանոց հարվածով կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ 

Ընդամենը 8 րոպե անց Ռիշարլիսոնը 3-րդ գնդակն է ուղարկել հարավկորեացիների դարպասը, իսկ 36-րդ րոպեին Պակետան հաշիվը դարձրել է 4։0։ Առջևում երկրորդ խաղակեսն է։