Քննարկվում է Օհանյանի և Չարչյանի՝ մանդատները դնելու հարցը․ «Հրապարակ»
Մամուլ
2 Փետրվարի 2023, 8:45«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության ներսում քննարկվում է իշխանությունների թիրախը դարձած երկու պատգամավորի` Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի՝ մանդատները վայր դնելու հարցը: Դա մի կողմից կնշանակի, որ մենք կառչած չենք պատգամավորական անձեռնմխելիությունից և պատրաստ ենք կամովին հրաժարվել ու քննության առաջ կանգնել:
Մյուս կողմից` իշխանություններին կզրկի խորհրդարանում շոու սարքելու, պատերազմում պարտությունն ու բանակի վիճակը նախկինների, մասնավորապես` Սեյրան Օհանյանի վրա բարդելուց, իսկ բժիշկ Չարչյանին` որպես իր մասնագիտությանը դավաճանած անձ ներկայացնելուց: Մեր տեղեկություններով, Չարչյանը դեմ չէ մանդատը վայր դնելուն, իսկ Սեյրան Օհանյանն առարկում է՝ ասելով, որ այդ դեպքում հանրությունը կընկալի, որ ինքն ընդունում է իշխանության սարքած շինծու մեղադրանքը և իր մեղքը:
Երկու պատգամավորները դեռ ժամանակ ունեն կողմնորոշվելու: Սակայն կա նաև կարծիք, որ մանդատները վայր դնելը հենց իշխանությունների ուզածն է, որն ԱԺ-ից կամաց-կամաց հեռացնում է իր համար պրոբլեմատիկ անձանց և թուլացնում ընդդիմությանը»:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն