«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի միջանցքը փակելուց հետո, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Հայաստանից Արցախ մեկնած բազմաթիվ քաղաքացիներ մնացին Արցախում և մինչ օրս չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Մեզ տեղեկացրին, որ այդ օրերին Արցախում շրջափակման մեջ են եղել նաև նորատուսցի հայտնի քրեական հեղինակություններ Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները՝ իրենց շրջապատով, «լավ ախպերներով» և այլն։
Մեզ ասացին, որ նրանք Արցախ էին մեկնել ինչ-որ փաստաթղթային հարցեր կարգավորելու։
Բայց մոտ մեկ շաբաթ առաջ նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Այդ հարցում նրանց օգնել են ռուս խաղաղապահները՝ «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայով կածաններով, սար ու ձորերով դուրս են բերել Արցախից և տեղափոխել Հայաստան։ Նրանք իրենց հետ բերել են Հայաստանից Արցախ մեկնած այլ անձանց նույնպես։ Բանդուրյանների հետ է եղել նաև «Տարզան» մականունով չարենցավանցի մի երիտասարդ, որը համարվում է նորատուսցի եղբայրների մտերիմն ու թիմակիցը»։