Մամուլ

Հերթական էլիտար հարսանիքը Դուբայում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախկին ղեկավար, «Գազպրոմ-Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանն ամուսնացնում է որդուն։ Ընտանիքը որոշել է գործարար Սամվել Ալեքսանյանից հետ չմնալ, և հարսանիքն անում են ոչ թե Հայաստանում, այլ՝ Դուբայում։

Հունվարի 12-ին նշանակված խնջույքին կմասնակցեն հայաստանյան քաղաքական և գործարար շերտերի կարկառուն ներկայացուցիչներ, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայտնի հայ մեծահարուստները, որոնք առիթ կունենան իրար գլխի հավաքվելու և քննարկելու Հայաստանի իրավիճակը։ Փաստորեն, ավանդույթ է դառնում հարսանիքներն ու կնունքները Հայաստանից դուրս նշելը»: