Մամուլ

Արմեն Փամբուխչյանը Ներքին գործերի նախարարի թեկնածո՞ւ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Այս օրերին շրջանառվում են նորաստեղծ Ներքին գործերի ապագա նախարարի տարբեր անուններ: Նրանց թվում է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում ղեկավարած կառույցը լուծարվելու է:

  
ArmLur.am-ն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձեց ճշտել՝ նախարար Փամբուխչյանը նոր պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ: Ի պատասխան վերջինս նշեց. «Ձեր բարձրացված հարցերի շուրջ քննարկում չի եղել»: Նշենք սակայն, որ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ քննարկումը ծավալվել է դեկտեմբերի 20-ին՝ ՔՊ վարչության նիստում եւ ներկաների մեծամասնությունը կողմ է եղել այդ տարբերակին:

Սակայն նկատենք, որ ամեն դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս նախկինի պես չի վստահում իր թիմակիցներից շատերին եւ դա է պատճառը, որ առաջիկայում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ կլինեն: Իսկ ոստիկանապետ Վահե Ղազարյանին վստահեցրել է վարչապետը, որ հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում