Մամուլ

Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև ակնկալվում էր՝ իշխանությունը, ավանդույթի համաձայն, տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծեր։

Դրանով Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից և կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 և 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում երեկ ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Թե ինչու են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԱԽ քարտուղարը չի թաքցրել, որ քաղաքական որոշում է կայացվել. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»:

Նշենք, որ մինչև տարեվերջ մի քանի արտահերթ նիստ էլ կլինի»: