Մամուլ

ԼՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023 թվականի աշնանը (եթե, իհարկե, իշխանությունները չորոշեն արտահերթ կազմակերպել), բավականին մրցակցային են լինելու:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: