Մամուլ

ՊԲ նախկին հրամանատրի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով մինչ նրան մեղադրանք առաջադրելը, վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իհարկե, ինձ էլ են հարցաքննել, և ցանկանում եմ ասել, որ ես այնտեղ՝ Շուշիում, եղել եմ կամավոր և իմ հնարավորության սահմաններում փորձել եմ օգնել, և դրա պատասխանատվությունը պետական կառավարման մարմինների և ռազմական կառավարման մարմիների վրա է»:

Նշենք, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»: