Քաղաքական

Իրենց աստեղային ժամն էր. ԱԺ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրենց աստեղային ժամն էր. ԱԺ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ այսօրվա նիստը միանգամից չի մեկնարկել՝ քվորումի բացակայության պատճառով։

Ավելի ուշ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով կատարվածին, նշել է. «ԱԺ իշխող խմբակցությունը միայնակ ապահովում է ԱԺ ամբողջ աշխատանքը։ Ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե չեն գալիս նիստերին կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ուզում ունենալ, նաև չեն մասնակցում միջազգային հարթակներում միջոցառումներին։ Մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մի ձեռքով քվորում ապահովում»,- ասել է նա՝ հավելելով, որ 10 րոպե ուշացում է եղել, ՔՊ խմբակցության 4 պատգամավոր նորածին երեխա ունի. «Բնական է, որ կարող է նման բան լինել»։

Ինչ վերաբերում է ԱԺ դահլիճում Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ներկայությանը, որոնք, սակայն, չգրանցվեցին ու չօգնեցին քվորումի ապահովմանը, Սիմոնյանն ասաց. «Դե, իրենց քաղաքական աստեղային ժամն էր, որ կարևորվեցին ու չգրանցվեցին, որ քվորում չլինի։ Իրենց հետագա քաղաքական հաղթանակներ եմ մաղթում»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական