Քաղաքական

Դժվար է հեղեղի դիմաց լապատկաներով հող լցել, որ վնաս չտա. Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դժվար է հեղեղի դիմաց լապատկաներով հող լցել, որ վնաս չտա. Աղազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ում  պատգամավոր Հովիկ Աղազարյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սահմանների սահմանազատման ճշգրտման արդյունքում հետ են բերելու Արծվաշենը։

«Եթե նրա հայտարարությունը մեկ այլ կերպ ձևակերպենք՝ նշանակում է, որ Ադրբեջանին տալու ենք Տիգրանաշենը»,-ասել է Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության մեր մոդելը՝ հարևանություն, բարիդրացիական հարաբերություններ, դրանց զարգացում, եթե հնարավոր է, մինչև բարեկամություն. «Իրենց մոդելը ուրիշ է՝ հայոց պետականության վերացումն է։ Եթե այդպես չէ, Տիգրանաշենը նրանց ինչի՞ն է պետք։

Եթե կառավարությունը չկարողանա բանակցությունների ընթացքում հասնի նրան, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արծվաշենը՝ Ադրբեջանին, պետք է այլ քայլ անել. «Անկլավների փոխանակելուց հետո գալու է փախստականների վերադարձի հարցը։ Հայաստանի կառավարության համար շատ դժվար կլինի նստել եվրոպական լիդերների մոտ՝ Ալիևի ներկայաությամբ, ասելով, որ այդ խնդիրները հիմա չի կարելի լուծել»,-նշել է նա և ընդգծել, երբ հեղեղ է լինում, դժվար է հեղեղի դիմաց լապատկաներով հող լցել, որ վնաս չտա։

«Պետք է վազես մի 3-4 կմ ներքև, փորձես փորել ջրանցքներ և ջրին խնդրես՝ լցվի այդ ջրանցքների մեջ, գնալով այն հունով, որ վնաս չտա»,-շեշտել է պատգամավորը՝ հավելելով, որ ինքը այս մասին խոսել է նաև ՔՊ նիստերում, բայց խոսել վախենալով՝ թաքուն. «Հիմա սաղ աշխարհը խոսել է, ես չխոսե՞մ»։

Նրան պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Արման Եղոյանը տեղից արձագանքեցին։ Աղազարյանը փորձեց արձագանքել, սակայն ԱԺ նախագահն անջատեց խոսափողը. «Այլևս հնարավորություն ունեմ բանախոսի բարձրախոսն ինքնուրույն անջատել։ 37 թիվն է, հա։ Այնպես որ, չստիպեք անեմ»,- կատակեց նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական