Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026թ. բյուջեի նախագծի մասին ելույթում անդրադարձել է պաշտպանական ոլորտի ծախսերին՝ ընդգծելով, որ աննախադեպ են։
«2018թ. պաշտպանական ծախսերը կազմել են 640 մլն դոլար, 2025թ.՝ 1 մլրդ 741 մլն դոլար, այսինքն, ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 մլրդ դոլարով»,-ասել է Սուրեն Պապիկյանը։
«Այս ամենի բերումով է, որ կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին է զինծառայողների ատեստավորման ծրագիրը»,-ընդծել է նա և հավելել՝ այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-400 հզ․ դրամ հավելյալ աշխատավարձ։
«Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում»,-նշել է նա։