ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու համար դատախազի՝ խորհրդարան ներկայացրած միջնորդությանը։
«Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին»,- գրել է նա՝ նշելով, որ դատախազը ոտնահարում է Սահմանադրությունն ու օրենքները։