Քաղաքական

«Կհետևենք Վեհափառի հորդորներին». Սերժ Սարգսյան

«Էդ խայտառակության հանդեպ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ։ Պարզ չէ՞, որ անընդունելի է։ Ընդհանրապես, անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն»,- հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով կաթողիկոսին հեռացնելու մասին վարչապետի հայտարարություններին։

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն ևս, ըստ անհրաժեշտության, կմղվի պաշտպանելու կաթողիկոսին, եթե իշխանությունները նրան հեռացնելու քայլեր անեն, Ս. Սարգսյանն ասել է. «Մենք այդ հարցում կհետևենք վեհափառ հայրապետի հորդորներին, դիրքորոշմանը»։

Թե ինչու այս հարցը հիմա եկավ օրակարգ, նա նշել է. «Որպես առիթ, երևի, Շվեյցարիայում վեհափառ հայրապետի ելույթն ու միջոցառումն էր։ Բայց ամբողջովին տեղավորվում է իր հնարած նոր Հայաստանի կոնցեպտի մեջ։ Այսինքն, հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմության, Եկեղեցուն վարկաբեկելով… Նույն շղթայի տարբեր օղակներ են. այստեղ զարմանալու բան չկա»։