Քաղաքական

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանա «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը

Անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու և Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը։ 

«Դավիթ Համբարձումյանին ես ճանաչում եմ, լավ կարծիքի եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը, և այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք»,- նշել է Աղազարյանը։ 

Նա հիշեցրել է, որ իրենք ևս նախաձեռնություն ունեն՝ առաջադրել են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ 

Հարցին՝ խնդիր չի՞ տեսնում այնտեղ, որ, ըստ իրեն, ՔՊ-ական որոշ պատգամավորներ կողմ են Մարուքյանի թեկնածությանը, Աղազարյանն արձագանքեց. «Մարուքյանը Նիկոլից 10 անգամ ավելի ուժեղ Նիկոլ ա»։