Քաղաքական

«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում ունեցած ելույթում նշել է, որ միջոցառումը տեղի է ունենում Մեծ հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում։ Նա կարևորել է, որ այդ նիստին մասնակցում է պատվավոր հյուրը՝ Վալենտինա Մատվիենկոն. 

«Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ միջտարածաշրջանային կապերն այդ հարաբերություններին կենդանի շունչ են հաղորդում։ Նա առանձնահատուկ ընդգծել է հումանիտար ոլորտում համագործակցությունը, կրթության և գիտության ոլորտում փոխանակման ծրագրերը. «Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել, քան երբևէ, կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ, երկարաժամկետ համագործակցության և դրանց զարգացմանն ուղղված քայլերը»։