ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստում ելույթ է ունեցել։
Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև բաց և կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը հավելել է. «Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է դիմադրել պատմությունը խեղաթյուրելու փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը: Այս ոլորտում խորհրդարանական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի»: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ այս հերթական հանդիպումը ևս մեկ քայլ կլինի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման և զարգացման գործում: