Ռուսաստանի ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ հայ-ռուսական համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա.
«Մենք չենք ընկերակցում որևէ մեկի դեմ, երբեք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում և ոչ մեկին որևէ բանի չենք հակում՝ ի տարբերություն որոշ այլ գործընկերների, որոնք հարցերը միշտ դնում են կտրուկ՝ կամ մեզ հետ, կամ՝ ոչ ոքի»,- ասել է նա ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովում։
Մատվիենկոյի խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան, անկախ և հարգված պետություն է, որն իրավունք ունի ինքնուրույն ընդունել իր որոշումները.
«Ինչ վերաբերում է ռուս-հայկական համագործակցությանը, փոխգործակցությանը և բարեկամությանը, սա մեր պետությունների և ժողովուրդների համար մեծ արժեք է»,- նշել է նա։
Մատվիենկոն խոսել է նաև Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ ներկայացվածության մասին՝ նշելով, որ ՌԴ-ն Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից է. «ՀՀ տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալն ավելի քան 4 մլրդ դոլար է»,- ասել է նա։ Ի դեպ, մեջբերելով այդ թիվը, Մատվիենկոն նկատել է, որ երկու երկրներն առևտուր են անում ազգային արժույթով, բայց, չգիտես ինչու, չափումները դոլարով են արվում. «Եկեք՝ այս սովորույթից դուրս գանք»,- նշել է նա։