Քաղաքական

«Որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենան». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Որոշ մարդիկ ուզում են սպանություններ տեղի ունենան»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Վերջերս մի սրիկա դաշնակցական իրեն իրավունք է վերապահել ասելու, որ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր, և հետո ասում է նման բան է տեղի ունելու ու դա ուրախություն է առաջացնելու։ Այդ դաշնակցական սրիկան պատասխան է տալու»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նման հայտարարություն օրերս արել էր ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Հրանտ Մարգարյանը՝ ասելով, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած սպանությունները եղել են «պոռթկում», իսկ նման «պոռթկում» կարող է կրկնվել։