Քաղաքական

Պետական համակարգին աշխատավարձ չտալով՝ թոշակը 1500 դրամով կարելի էր բարձրացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ 2025թ. ապրիլին եթե պետական կառավարման ողջ համակարգը չստանա աշխատավարձ, թոշակները հնարավոր կլինի բարձրացնել 1400-1500 դրամով. 

«Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ պետական համակարգը զրո աշխատավարձ ստանա»։ 

Ըստ նրա, թոշակը կարելի էր 1500 դրամով բարձրացնել, բայց գոյություն չէր ունենա համակարգը, որ այդ թոշակը A կետից կհասցնի B կետը․ այդպես կարելի է դիմանալ մեկ-երկու ամիս, ոչ ավելի. «Որովհետև ոչ մեկը չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել»։